News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրական արժեք ստեղծող աշխատակիցները, որոնք այս իրականության մեջ արդեն ընկալել են, որ աշխատավարձով, առավելագույնը պարգեւավճարով աշխատեն, շատ նորմալ աշխատում են եւ շատ բարձր ցուցանիշներ ենք գրանցում աշխատանքի ընթացքում: Այս մասին Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը՝ անդրադառնալով «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի դիտարկմանը, որ վարչական շրջանի կոլեկտիվի հետ իր խնդիրները չեն հարթվում:

«Մնացած բամբասանքների մասով կարծում եմ՝ ծախսել հարգալից ավագանու անդամների, քաղաքապետի ու մնացած ներկաների ժամանակը չարժե վատնել»,-ասաց Դանիելյանը:

Սրան շատ բուռն արձագանքեց Անի Խաչատրյանը. «Դուք չպետք է ասեք, թե իմ ժամանակն ինչպես վատնեմ, ձեր տեղն ու դերը խառնել եք, պարոն թաղապետ:

30 տոկոս պարգեւավճար տվել եք ներքին օղակին, իսկ վերին օղակին տվել եք 70 տոկոս, որոնք ձեր մերձավորներն են: Աղմուկից հետո նոր ավելացրել եք մյուսների տոկոսները մյուս ամիս: Ինչու մնացած վարչական շրջանները չունեցան այս խնդիրը, խնդիրը ձեր մեջ է: Պարոն քաղաքապետը դրան պետք է լուծում տա»:

Իր հերթին Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանն ասաց. «Եթե մարդիկ պատրաստ են նոր Հայաստանի նոր մեթոդներով աշխատել, իրենք մեզ համար ողջունելի են, եթե մարդիկ պատրաստվում են հին օրենքներով շարժվել, ապա իրենք եր շարքերում տեղ չունեն»:

Տպել
Ամենաշատ