News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմի բանակցությունների կոչը ԱՄՆ հնարքն է իրանցի ժողովրդին զինաթափելու եւ «երկրի իշխանության տարրերը» վերացնելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, փոխանցում է PressTV-ն: 

«Չկարողանալով ճնշման միջոցով իր նպատակին հասնել՝ հակառակորդն առաջ է քաշում բանակցությունների մասին առաջարկը՝ ենթադրելով, որ իրանցի ազգը պարզամիտ է, եւ հայտարարելով, որ «իրանցի ազգը պետք է առաջընթացի հասնի»»,- ասել է այաթոլլահ Խամենեին: Նրա խոսքով՝ իրանցի ազգը «հաստատապես  առաջընթացի կհասնի, բայց [դա տեղի կունենա] առանց ձեզ եւ այն պայմանով, որ դուք նրան չեք մոտենա»:

Նա նշել է, որ Իրանի հզորությունից վախենալով՝ ամերիկացիները հիմա փորձում են Իրանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, որպեսզի կարողանան խլել «ե՛ւ այդ զենքը, ե՛ւ իշխանության տարրը» եւ երկրին վնաս հասցնեն: Նրա խոսքով՝ եթե Թեհրանն ընդունի առաջարկը եւ ենթարկվի Վաշինգտոնի պահանջներին, ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի, որ վնաս հասցնի ազգին, եթե Իրանն այդ առաջարկը մերժի, ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել, ինչպես նաեւ անցկացնել իսլամի դեմ իր քաղաքական ու քարոզչական արշավը: Խամենեին նշել է, որ իրանցի ազգը չի նահանջի Ամերիկայի «դաժան պատժամիջոցների եւ վիրավորանքների» առջեւ եւ կշարունակի ընթանալ առաջընթացի ու բարգավաճման ճանապարհով:

«Աշխարհի ամենաատելի եւ արատավոր կառավարությունը, որը կանգնած է պատերազմների, խռովությունների եւ այլ երկրների շահագործման հետեւում, ամեն օր մեղադրանքներ է առաջ քաշում եւ վիրավորում Իրանի արժանապատիվ ազգին: «Սակայն իրանցի ազգը չի կոտրվի այդպիսի նողկալի միջոցներով եւ չի նահանջի»,- հայտարարել է այաթոլլահ Խամենեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ