News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առանց մեղադրական դատական վճռի գույքի բռնագանձման նախագիծը արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է, ԵԽ կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է. կառավարությունը սպապսում է նաև մյուս միջազգային գործընկերների կարծիքին։ Այդ մասին այսօր՝ հունիսի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ըստ նախարարի՝ այս գործընթացը չի կարող վնասել ներդրումային միջավայրը. «Ծիծաղելի է, եւ առհասարակ այն շահարկումները, որ սա ուղղված է հարուստ մարդկանց դեմ, եւս զավեշտների շարքից է։ Սա հարուստ մարդկանց դեմ ուղղված չի կարող լինել»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ օրենքում շատ խիստ դրված է բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը, որպեսզի ցանկացած գույքի բարեխիղճ ձեռքբերող չտուժի։ Եթե անգամ տվյալ գույքն ինչ-որ շրջանում եղել է ապօրինի, նույնիսկ այդ դեպքում բարեխիղճ ձեռքբերողից չի բռնագանձվի։

Հարցին, թե ինչպես է ի վերջո ապացուցվելու՝ մարդն անօրինական է ձեռք բերել գույքը, թե ոչ, նախարարն ասաց. «Այդ մեխանիզմները դրված են օրենքում»։

Հարցին, թե դատախազությո՞ւնն է որոշելու՝ մարդու գույքը օրինական է, թեէ ոչ, Բադասյանը պատասխանեց, որ իրավասու մարմնի հարցն են լուծում։

«Որոշվելու է դատարանի վճռով, ընտրված չէ դեռ դատարանը։ Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք՝ քանի որ դատավճիռը քրեական գործերին է վերաբերում, այս առանց դատավճռի տերմինը նշանակում է, որ անձի մեղավորությունը քրեական դատավարության կարգով հաստատված լինելուն է վերաբերում, ոչ թե նրան, որ ՀՀ-ում հնարավոր է երբևէ որևէ մեկի սեփականության իրավունքին միջամտել առանց դատարանի»։

Նախարարն ասաց, որ այս գործերով հարցը ներկայացվելու է ոչ թե անձի, այլ գույքի դեմ. «Դատարանում որպես պատասխանող հանդես է գալու ցանկացած անձ, ով կարծում է, որ այդ գույքի հետ կապված իրավունք կա։ Այսինքն՝ այս դեպքում ոչ թե սահմանվում  է պատճառահետևանքային կապ արարքի և հետևանքի միջև, այլ բարձրացվում է գույքի օրինականության ծագման հարցը»։

Տպել
Ամենաշատ