News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի հետ առեւտրի համար Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ստեղծած Instex մեխանիզմով արդեն իրականացվել են առաջին ֆինանսական տրանսակցիաները։ Այս մասին ուրբաթ՝ հունիսի 28-ին, տեղեկացրել են Եվրամիության ներկայացուցիչները Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո, հաղորդում է DW-ն։

Եվրոպական այս ֆինանսական մեխանիզմի խնդիրը Իրանի հետ գործարքների մասնակիցների պաշտպանությունն է ամերիկայն պատժամիջոցներից։ Instex-ի կենտրոնական գրասենյակը Փարիզում է, այն գլխավորում է գերմանացի Պեր Ֆիշերը։

Սկզբնական փուլում մեխանիզմը նախատեսվում է օգտագործել մարդասիրական նպատակներով եւ հետո միայն բացել այն բիզնեսի համար։ Reuters գործակալությունը նշում է, որ Instex-ը ավելի շուտ քաղաքական ազդանշան է. այն չի կարող լիովին փոխհատուցել ամերիկյան պատժամիջոցների վնասները։

Այնինչ, հուլիսի սկզբին Իրանը մտադիր է իրականացնել իր սպառնալիքները եւ հրաժարվել միջուկային գործարքի պարտավորությունների եւս մի մասից։ Հուլիսի 7-ին երկիրը նոր քայլեր կձեռնարկի, որպեսզի կրճատի խոստումները 2015 թվականի համաձայնագրի վերաբերյալ, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի խոսքերը մեջբերում է իրանական «Ֆարս» գործակալությունը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի գծով եվրոպացի գործընկերներն ամեն բան չեն արել, որպեսզի փրկեն այս պայմանագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ