News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Սիստեմա» ԲՖԿ հիմնական բաժնետեր եւ սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանավորված է, մնացել է «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, որովհետեւ ընկերությունը նրա դեմ դատավարությունը քաղաքական է համարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ես ցանկանում էի միայն մեկ տեղեկություն հիշատակել: Դուք գիտեք, որ երկար տարիներ մեզ մոտ տնօրենների խորհրդի անփոփոխ եւ անկախ անդամ է եղել Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի նախկին նախագահը: Այսօր, ինչպես գիտեք, նա կրկին կալանավորված է: Մենք կարծում ենք, որ առաջին՝ մեղադրանք չկա, երկրորդ՝ հարցը, դատավարությունը ակնհայտորեն քաղաքական է: Մենք որոշեցինք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմի մեջ, առավել եւս, որ նա համաձայնություն է տվել  այն ժամանակահատվածում, երբ ազատության մեջ էր, ուստի կարծում ենք, որ դա ճիշտ է: Ես ձեզ տեղեկացնում եմ, որ նման որոշում է ընդունվել»,- ասել է Եվտուշենկովը «Սիստեմա»-ի բաժնետերերի տարեկան ժողովում:

«Սիստեմա» ԲՖԿ բաժնետերերը շաբաթ տարեկան ժողովի ժամանակ տնօրենների խորհուրդը վերընտրել են նախկին կազմով: Այսպիսով, խորհրդում իրենց տեղերը պահպանել են «Սիստեմա»-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմա»-ի նախագահ Անդրեյ Դուբովսկովը, Segezha Group-ի (պատկանում է ԲՖԿ-ին) նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «ՌՏԻ» ԲԲԸ (մտնում է ԲՖԿ-ի մեջ) գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոեւը, «Վիմ-Բիլ-Դաննա»-ի նախկին համասեփականատեր Դավիդ Յակոբաշվիլին:

Խորհրդում տեղերը պահպանել են նաեւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, KPMG ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժաննո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը եւ պրոֆեսոր, «Սիստեմա»-ի աուդիտի, ֆինանսների եւ ռիսկերի հարցերով կոմիտեի անդամ Աննա Բելովան:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատախազության եւ տուժողների ներկայացուցիչների միջնորդությունը բավարարելու որոշում էր ընդունել: Ընդ որում՝ Արմեն Դանիելյանը չեղարկել էր առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ի որոշումը: Համապատասխանաբար՝ չեղարկվել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորությունը, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը:

Միաժամանակ, դատավորը չեղարկել էր դատարանի մայիսի 20-ի որոշումը՝ գործը Սահմանադրական դատարամն փոխանցելու մասին, եւ որոշել էր գործը վերադարձել առաջին ատյանի դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ