News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արքայադուստր Դիանան պատրաստ էր նկարահանվել «Թիկնապահը» (The Bodyguard, 1992) ֆիլմի շարունակության մեջ, սակայն այդ ծրագրերը չիրականացան 1997 թվականի օգոստոսին Փարիզում նրա մահվան պատճառով: Այս մասին People ամսագրին տված հարցազրույցում ասել է դերասան Քեւին Քոսթները, որը «Թիկնապահը» ֆիլմում խաղացել է երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դերասանի խոսքով՝ արքայադուստր Դիանան մտահոգություն էր հայտնում՝ կապված ֆիլմում իր դերի հետ: «Հիշում եմ՝ ինչպես էր նա հեռախոսով սիրալիր խոսում եւ հարցեր տալիս, օրինակ, արդյոք նա պետք է նկարահանվի համբույրի տեսարանում: Նա շատ հարգալից էր խոսում: Արքայադուստրն անհանգստանում էր, քանի որ նրա կյանքը շատ էին քննարկում»,- պատմել է Քոսթները՝ նշելով, որ իսկապես սիրային տեսարաններ էին ծրագրում շարունակության մեջ:

Քոսթներն առաջին անգամ պատմել է, որ Դիանայի հետ հեռախոսազրույցն օգնել է իրականացնել Մեծ Բրիտանիայի թագուհու որդու նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը:

Սակայն այդ ծրագրերը չիրականացան: Դերասանը ստացավ ֆիլմի սցենարն արքայադստեր մահվանից մեկ օր առաջ:

1997 թվականի օգոստոսի 31-ին արքայադուստրն իր ընկերոջ՝ Դոդի ալ-Ֆայեդի հետ վթարի ենթարկվեց Փարիզում: Ողջ մնաց միայն նրա թիկնապահը: Հետաքննության արդյունքներով, որոնք հրապարակվել են 2006 թվականին, ավտովթարը նախապես ծրագրված չի եղել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ