News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Գլխավոր դատախազությանը բավարարում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները բավարարելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1–ին դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը որոշումից հետո հայտարարեց, որ ոչ օրենք կա, ոչ արդարադատություն, Արթուր Դավթյանն արձագանքեց.

«Շատ քիչ եմ հանդիպել դատավարական այնպիսի կարգավիճակ ունեցող մարդկանց, ովքեր ասում են՝ «Կեցցե արդար դատարանը», միայն հայտնի ֆիլմում է այդպես»,–ասաց նա։

 Հարցին, արդյոք արդարադատության շահից էր բխում այն հանգամանքը, որ Քոչարյանի գործով բողոքները քննող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, առանց լսելու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները, գլխավոր դատախազը պատասխանեց.

«Քրեադատավարական գործընթացները կամ դատավարական իրավունքները դրանք տրամաբանություն ունեն, դրանք տրված չեն չարաշահման համար։ Երբ դու քո կոնկրետ իրավունքը սկսում ես իրացնել այնպես, որ դրանով վնասում ես արդարադատության շահին, չի կարող այդ գործընթացը դուրս գալ հունից»։

 Դիտարկմանը, եթե դատավորը առանց մեղադրանքի կողմին լսելու հեռանար խորհրդակցական սենյակ և հօգուտ Քոչարյանի պաշտպանների որոշում կայացներ, դա օրինական կհամարեի՞ն, Արթուր Դավթյանն ասաց.

«Իհարկե, եթե նույն վարքագծի արդյունքում  որոշում կայացվեր, ի՞նչ տարբերություն դատախազության դեմ էր կայացվում, թե՝ պաշտպանական կողմի, մենք ինքներս ենք առիթ տալիս, որ հարցը հասնի դրան։ Այդ գործընթացը տեղի ունեցավ ողջ հանրության առաջ, որևէ դատախազ քննության ընթացքում նույնիսկ այդ վարքագծի կեսը կցուցաբերի, թող նույնպես դիտարկեն արդարադատության»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ