News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ս. թ. հունիսի 28-ին  Կառավարության e-draft.am կայքում  քննարկման է դրվել «Զանգվածային լրատվության մասին» եւ երկու այլ ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որոնցով նախատեսվում է մեզանում ներմուծել ԶԼՄ-ների հաշվառման ընթացակարգ։ Այս նախաձեռնությունը հետադիմական մոտեցումներ ունի եւ հակասում է լրատվական դաշտը կարգավորող օրենքների բարեփոխման հայեցակարգային  սկզբունքներին: Այս մասին հայտարարություն են տարածել 10 ՀԿ-ներ:

Դեռեւս 2000-ականների սկզբին լրագրողական հանրությունից մեծ ջանքեր պահանջվեց, որպեսզի իրավահարաբերությունների պրակտիկայից դուրս բերվի լրատվամիջոցների գրանցման ինստիտուտը, քանզի այն սահմանափակում էր ազատ արտահայտվելու իրավունքը եւ իշխանության ձեռքում ԶԼՄ-ների նկատմամբ խտրականություն դրսեւորելու գործիք էր ծառայում: Անցած տարիներն ապացուցել են 2003թ. ընդունված օրենքի առաջադեմ լինելը, ինչպես նաեւ այն, որ ոլորտի զարգացման համար լրատվամիջոցների գրանցման կամ հաշվառման անհրաժեշտություն չկա։ Ավելին՝ գրանցման ինստիտուտից հրաժարվելը հայաստանյան ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրության ուժեղ կողմերից մեկն են համարում նաեւ միջազգային կառույցները, եւ հաշվառման ընթացակարգի կիրառումը անկասկած կգնահատվի որպես հետընթաց։

Առաջարկվող օրինագծերի փաթեթն անընդունելի է նաեւ այն պատճառով, որ մասնագիտական շրջանակներում քննարկումներ են ընթանում ԶԼՄ հասկացությունը ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու, դրանից բխող իրավահարաբերությունները հստակեցնելու եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու նպատակով: Այս գործընթացի համատեքստից ոլորտի կարգավորման շատ մասնավոր մի խնդրի առանձնացումը խիստ անարդյունավետ եւ խոչընդոտներ առաջացնող քայլ է: 

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում նախագծերը հեղինակած Արդարադատության նախարարության հավաստիացումներն առ այն, որ հաշվառման նպատակը Պետռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է, իսկ e-draft.am-ում օրինագծերի տեղադրումը՝ դրանց հանրային լայն քննարկումների առաջին քայլը։ Այդուհանդերձ, ստիպված ենք հիշեցնել, որ հասարակության, այդ թվում՝ անկախ փորձագետների մասնակցությունը կարեւոր որոշումներ կայացնելու գործընթացին ենթադրում է նրանց ներգրավումը շատ ավելի վաղ՝ գաղափարների ու կարծիքների քննարկման եւ նախագծերի մշակման փուլերից։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

հիշյալ օրինագծերի փաթեթից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները եւ չփոխկապակցել  դա լրագրողներին Պետռեգիստրից անվճար տեղեկություններ տրամադրելու հետ,

լրատվամիջոցների գործունեությանը եւ տեղեկատվության ոլորտին վերաբերող ցանկացած նոր օրենսդրական նախաձեռնություն կամ գաղափար նախ դարձնել փորձագիտական քննարկման առարկա, այնուհետեւ՝ լրագրողական հանրության ու քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատել օրինագծերի վրա։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ