News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները որոշ օրինաչափություն են տեսնում դատավարության եւ դատական համակարգի բարեփոխումների մասին խոսակցությունների միջեւ: Հուլիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեցին փաստաբանները:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ որոշ օրինաչափություն կա այն բանում, որ հենց դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում, ակտիվանում են դատական բարեփոխումների, վեթինգի, անցումային արդարադատության քննարկումները: Հենց դատարանը որոշում է Քոչարյանին կալանավորել, քննարկումները դադարում են: Փաստաբան Արամ Օրբելյանը հստակեցրեց, որ փաստաբանները համահարաբերակցություն են տեսնում, բայց փաստերի անբավարարության պատճառով չեն կարող մատնանշել պատճառահետեւանքային կապը: Անցումային արդարադատության մասին խոսելով Ռոբերտ Քոչարյանի դատավարության ենթատեսքտում՝ փաստաբան Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ անցումային արդարադատությունը չի նախատեսում մասնագիտացված դատարաններ, ուղղված է ոչ թե մեղավորների որոնմանը, այլ կոչված է լինելու հաշտեցման միջոց: Այսպիսով «Մարտի 1-ի» գործը պետք է քննվի ավանդական միջոցներով, բայց նոր տարրերը բացառված չեն:

Փաստաբանները նաեւ հայտնեցին մոտ ժամանակում վճռաբեկ բողոքներ ներկայացնելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ ներկայումս Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ դատավարությունը անհասկանալի վիճակում է: Մի կողմից Վերաքննիչ դատարանը գործը վերադարձրել է առաջին ատյանի դատարան: Ընդ որում՝ փաստաթղթերը մնում են Վերաքննիչում՝ բողոքարկման դեպքի համար, եւ նման պահվածքը, ինչպես պնդում են փաստաբանները, դատավարությունն արգելակում է ի վնաս պատասխանողի շահերի: Մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանը երկարացրել է առաջին ատյանի դատարանի դիմումի քննությունը: Փաստաբանները նշում են, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն, ընդհանուր առմամբ, խախտում է առաջին ատյանի դատարանի իրավունքները, քանի որ գործը ՍԴ փոխանցելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, իսկ մյուս կողմից՝ դիմումի էության քննության հետաձգումը ամբողջ դատավարությունը գլխիվայր շրջում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ