News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի ծավալների մեծացման մասին՝ Giga ծառայությունների եւ Infinity սակագնային փաթեթների շրջանակում:

Այժմ «Giga 3», «Giga 6» եւ «Giga 12» ծառայությունների օգտատերերը նոր միացումների եւ վերամիացումների դեպքում նախկին սակագների դիմաց կստանան ոչ թե 3 ԳԲ, 6 ԳԲ եւ 12 ԳԲ, այլ համապատասխանաբար 5 ԳԲ, 10 ԳԲ եւ 15 ԳԲ շարժական ինտերնետ: Ըստ այդմ, ծառայությունները վերանվանվում են՝ «Giga 5», «Giga 10» եւ «Giga 15»: Բացի այդ հասանելի է դարձել «Giga 1» ծառայությունը, որի ամսավճարը կազմում է 1000 դրամ:

Տվյալ փաթեթներն արդեն հասանելի են հետվճարային համակարգի բաժանորդների համար:

Beeline-ը նաեւ բարելավել է շարժական ինտերնետի Infinity փաթեթների շարքի պայմանները: Այժմ «Infinity 512» փաթեթի բաժանորդներն յուրաքանչյուր ամիս ստանալու են 10 ԳԲ ինտերնետ՝ նախկին 3 ԳԲ փոխարեն, իսկ «Infinity 1024»-ի բաժանորդները՝ 15 ԳԲ, նախկինում 5 ԳԲ փոխարեն:

«Շարժական ինտերնետն այսօր ոչ միայն կապի միջոց է, այլեւ որակյալ մեդիա բովանդակություն՝ տեսահոլովակներ, ֆիլմեր բարձր որակով, երաժշտություն բարձր բիթրեյթով եւ այլն: Որակի բարձրացումը պահանջում է ինտերնետի մեծ ծավալներ, եւ մենք Beeline-ում ցանկանում ենք, որ մեր բաժանորդները կարողանան օգտվել այդ որակյալ բովանդակությունից, ընդ որում նույն գնով: Վստահ եմ, որ մեր նոր առաջարկները կօգնեն նրանց այդ հարցում, եւ մեր հաճախորդները կշարունակեն օգտվել մեր նորացված եւ բարելավված ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ