News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւան-Երասխ ճանապարհին, Զոդի կամրջի վրա այսօր՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած սարսափելի վթարի ականատեսներից մեկը մանրամասներ է հայտնել:

Ողբերգական վթարի ականատես Արթուր Նազարեթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ հնարավոր չէր մոտենալու ու փրկել մարդկանց.

«Բոցը շատ ուժեղ էր, ահավոր էր, չէինք կարողանում մոտենալ: Անձամբ ես ուզում էին կախված աղջկան օգնել, չկարողացա, հնարավոր չէր, բոցը շատ էր ահավոր, կրակը շատ էր ուժեղ: Ես անձամբ տեսել եմ 4-5 հոգի զոհ: Տեսա, որ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը զոհվել էր, ընկած էր աջի վրա, հավանաբար փորձել էր կողքի դռնով դուրս նետվել, չէր կարողացել: Իմ աչքի առաջ վառվում էին, մոխրանում էին: 5-6 մետրից չէին կարողանում մոտենալ հրշեջները, որ ջուրը պահեին; Բոլոր 3 մեքենաներն էլ իրար հետ վախվում էին»,-ասաց նա:

Ականատեսը հավելեց, որ Պիկապի ապակիները անվադողով են ջարդել, որ մարդկանց միջից հանեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ