News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հնարավոր չէ որեւէ անձի սեփականության իրավունքից զրկել՝ առանց դատական որոշման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Նրա խոսքով, այդ հարցով աշխատանքային խումբը ղեկավարում է արդարադատության նախարարությունը. «Բայց մենք ունեինք շատ ակտիվ դերակատարում, քանի որ մենք էինք, ըստ էության, տանում այդ թեզը: Իրավական հարցերով իմ նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը շատ ակտիվ ընդգրկված էր այդ հարցում եւ ես շատ ուրախ եմ, որ ինքը լինելով արդեն արդարադատության նախարար, այդ հարցն ի պաշտոնե շատ ավելի համակարգված առաջ կտանի:

Մենք որպես ՊԵԿ, մի փոքր հետ ենք քաշվել այդ պրոցեսից, որովհետեւ գտնում ենք, որ այն շատ հուսալի ձեռքերում է: Մենք աշխատում ենք արդարադատության նախարարության հեգեմոնիայի ներքո»,-ասաց Անանյանը:

Նա ընդգծեց, որ հանրության շրջանում նախագծի վերաբերյալ կան տարընկալումներ. «Հնարավոր չէ որեւէ անձի սեփականության իրավունքից զրկել՝ առանց դատական որոշման: Այս սկզբունքը միշտ  պահպանվելու է: Դա այն չէ, որ պետական որեւէ մարմին իրավունք կունենա որեւէ անձից խլել իրեն պատկանող գույքը՝ պետությանը պատճառած վնասի դիմաց: Այդպիսի բան հնարավոր չէ: Ուղղակի կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են: Ուղղակի կան գործընթացներ, որոնք միջազգային փորձին համահունչ պարտադիր չէ տվյալ գույքի վերաբերյալ որոշում կայացնել, պարտադիր չէ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու շրջանակներում անդրադառնալ այդ գույքի ճակատագրին:

Չի կարելի եւ հնարավոր չէ այնպիսի իրավական ակտ ընդունել, որն անձին կարող է զրկել սեփականության իր իրավունքից՝ առանց դատարանի որոշման»,- հավելեց ՊԵԿ նախագահը:

Տպել
Ամենաշատ