News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Վաղ առավոտյան լուր ստացանք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծանր, մահամերձ վիճակում է՝ կոմայի մեջ: Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը: 

«Եվրոպայում բուժվում է եւ ընտանիքը օրերս մեկնել է մոտը, կարծես հրաժեշտ տալու։

Մենք կապվեցինք Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից մեկի հետ։ Նա ասաց, որ իսկապես՝ վիճակը ծանր է եղել, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ էին, տրոմբը հասել էր սրտին եւ միայն հրատապ վիրահատության միջոցով հրաշքով կարողացել են կյանքը փրկել:

Երկու անգամ սրտի բաց վիրահատության է ենթարկվել նա, այժմ գիտակցության է եւ անգամ ինքնուրույն շնչում է արդեն։ Բայց բուժումը, ըստ ամենայնի, դեռ կշարունակի Ֆրանսիայում»,-գրել է կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ