News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Վիճակն արդեն կայուն է, գնահատվում է միջին ծանրության:

16-ամյա աղջիկն էլ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծանր է, կայուն: Երկուսն էլ շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8–ին Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երեքին՝ Մ. Մ.(30 տր.), Լ. Մ. (16 տր.) և Ռ. Մ.(12 տր.) տեղափոխել էին Երևան։

16 և 12 տարեկան երեշաները ներկայումս գտնվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում, իս  30–ամյա կինը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Այսօր էլ Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից 40–ամյա Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Հայաստան։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ  ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Նշենք, որ վթարված մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ