News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


2019 թվականի հունիսից ՊԵԿ-ը սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները եւ չեն հայտարարագրում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Բայց որպեսզի այդ կոշտ գործողությունները լինեն շատ հասցեական, մենք յուրաքանչյուր երկչի վարքագիծը գնահատում ենք եւ յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող իրենց ստացած եկամուտները մեր կարծիքով չեն հայտարարագրվել»,-ասաց Անանյանը:

Հարցին, թե ի՞նչ են ենթադրում այդ կոշտ մեթոդները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին երբ անհատական նամակ է գնում եւ ըստ էության, նրան առերեւույթ մեղադրանք է ներկայացվում, որ օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրնեն իրականացնելու արդյունքում քորեւէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: Վաստակավոր արտիստի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող փաստաթուղթն է»:

Անանյանն ընդգծեց, որ այսօրվա շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ, պարզապես, մշակույթի ձեւավորման խնդիր կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ