News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

70-ական թվականների վերջին Հունաստանի հարավում Ապիդիմա քարանձավում գտնված Homo sapiens-ի վաղ ներկայացուցչի մասունքները ամենահինն են նրանցից, որոնք գիտնականները երբեւէ հայտնաբերել են Եվրոպայի տարածքում: Չորեքշաբթի երեկոյան բրիտանական գիտական Nature ամսագիրն իր կայքում հայտնել էր, որ նոր ռադիոիզոտոպային անալիզը ցույց է տվել, որ ոսկորների տարիքը, որի տեսակային պատկանելությունը նախկինում չէր հաջողվում պարզել, կազմում է ոչ պակաս 210 հազար տարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Սա Եվրոպայի, իսկ հնարավոր է՝ ամբողջ Եվրասիայի տարածքում մարդու ժամանանակից տեսակի հայտնի քարացած մնացորդներից ամենահինն է: Դրանք 160 հազար տարով ավելի հին են տարիքով հաջորդ Homo sapiens-ի եվրոպական քարացած ոսկորներից»,- նշված է հրապարակման մեջ:

Կատերինա Խարվատին, որը Գերմանիայում աշխատող հույն մարդաբան գիտնական է, հետազոտությունը ղեկավարելով՝ իր գործընկերների հետ ուսումնասիրել է թանգարանային պաշարներից Ապիդիմայի գտածոները եւ որոշել դրանց տարիքը: Երկու գանգերը, որոնք ուսումնասիրել է Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ Հունաստանից գիտնականների խումբը, սաստիկ վնասված էին, բայց համակարգչային սքանավորումը եւ ալգորիթմները, որոնք թույլ են տալիս ոսկորի առանձին կտորներով պարզել գանգի կառուցվածքը, գիտնականներին օգնել են անսպասելի հայտնագործություն կատարել: Առաջին գանգի տերը նեանդերթալացի էր, որը ժամանակակից Հունաստանի տարածքում բնակվել էր մոտ 170 հազար տարի առաջ: Սակայն երկրորդի եւ Ապիդիմայից ավելի հին գանգի ծոծրակային ոսկրի ձեւը գիտնականներին թույլ են տվել վստահաբար պնդել, որ այն պատկանել է ոչ թե նեանդերթալացու, որոնք այդ ժամանակ բնակեցրել էին Եվրոպան, այլ շատ առանձնահատկություններ է ունեցել, որոնք հատուկ էին Homo sapiens-ին:

«Մենք ենթադրեցինք, որ Հունաստանում մոտ 210 հազար տարի առաջ ապրել են մարդու ժամանակակից տեսակի վաղ ներկայացուցիչների խմբեր, որոնք, հնարավոր է, ցեղակից էին Լեւանտայի տարածքում բնակված պոպուլյացիաներին: Սակայն հետագայում՝ մոտ 170 հազար տարի առաջ այս պոպուլյացիային դուրս է մղել նեանդերթալացիների պոպուլյացիան»,- BBC-ին ասել է հետազոտության համահեղինակ, Լոնդոնի Բնագիտության թանգարանի պրոֆեսոր Քրիս Սթրինգերը:

Աֆրիկական մայրցամաքում՝ Մարոկկոյում հայտնաբերված Homo Sapiens-ի ամենահին մասունքների տարիքը գերազանցում է 315 հազար տարին, այդուհանդերձ Եվրոպայում մեր տեսակի ներկայացուցիչներն ավելի ուշ են հայտնվել: Նոր գտածոն հաստատում է այն վարկածը, որ ժամանակակից տեսակի մարդիկ մի քանի անգամ փորձել են տեղափոխվել հյուսիս եւ հաստատվել Եվրոպայի տարածքում՝ աստիճանաբար դուրս մղելով նեանդերթալացիներին, եւ որ այդ փորձերից մեկը զգալիորեն ավելի վաղ է կատարվել, քան նախկինում գիտնականները կարծում էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ