News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը ցանկանում է Իրանի հետ համաձայնագրի հասնել, որը կստանա ԱՄՆ Սենատի հավանությունը: Այս մասին Al Jazeera-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի համաձայնագիրը, որը պատրաստվում ենք Սենատ ներկայացնել, ստանա ոչ միայն նախագահի, այլեւ Միացյալ Նահանգների աջակցությունը,- ասել է Հուկը: - Դա գործարք կլինի, որն ավելին է, քան ուղղակի քաղաքական պարտավորությունը»:

Թրամփի վարչակազմի կարծիքով՝ 2015 թվականի իրանական միջուկային գործարքի գլխավոր թերություններից մեկն այն է, որ պաշտոնապես չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից: Վաշինգտոնը համաձայնագրից դուրս է եկել անցյալ տարվա մայիսին:

Չտարածման հարցերով փորձագետները հայտարարում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է նախ Իրանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնի, ինչի հավանականությունն այս պահին չափազանց քիչ է՝ հաշվի առնելով, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի, քանի դեռ պատժամիջոցները գործում են:

«Եթե Թրամփի վարչակազմը չվերադառնա Իրանի հետ համաձայնագրին, ես նոր համաձայնագրի համար ոչ մի հնարավորություն չեմ տեսնում»,- կարծում է Plowshares հիմնադրամի քաղաքականության հարցերով տնօրեն Թոմ Քոլինան:

Նրա խոսքով՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը բանակցել է իրանական գործարքի շուրջ, որպես պայմանագիր գործարքի վավերացման համար Սենատում անհրաժեշտ ձայներ չստացավ հանրապետականների դիմակայության պատճառով, չնայած փորձագիտական կարծիքին, որ դա լավ գործարք էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ