News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ստամբուլյան կոնվենցիան քաղաքական ենթատեքստ ունի, իսկ վավերացումն անպայման մեզ համար հետեւանքներ կունենա: Այս մասին հուլիսի 12-ին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում ասաց իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ առաջին 3-4 տարում ոչինչ չլինի, սակայն մեր հանրությունը վաղ թե ուշ դրա ազդեցությունն իր վրա կզգա: «Զարմանում ես, երբ իշխանությունների ներկայացուցիչներից լսում ես, որ կոնվենցիայի վավերացումը հետեւանքներ չի ունենա: Միանշանակ կլինեն, եթե այն վավերացվի, ապա նաեւ պարտավորություններ կլինեն: Այս իմաստով կարելի է քննարկումներ անցկացնել միջազգային, եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար ամբողջ պատկերը, եւ միայն հետո ընդունել այս կամ այն որոշումը: Չի կարելի ասել, որ վավերացման ժամանակ կարելի է ընդունել դրական կետերը եւ մերժել բացասականները, քանի որ կոնվենցիան համալի եք վավերացնում»,- նշեց նա:

Դանիելյանը հավելեց, որ հասարակության տրամադրությունները հասկանակու համար կարելի է սոցհարցում անցկացնել, քանի որ եթե վավերացման խնդիրները դիտարկենք միայն իրավունքի տեսակետից, ապա մենք կձախողվենք, հատկապես որոշ դրույթներ մեկնաբանելիս: «Անհրաժեշտ է քննարկումներին ներգրավել հանրության լայն շերտերին, այդ թվում փորձագիտական  հանրույթի ներկայացուցիչներին: Ես իմ հերթին պատրաստ եմ որպես փորձագետ օգտակար լինել՝ չսպասարկելով որեւէ քաղաքական ուժի շահերը»,- շեշտեց իրավաբանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2018 թվականի հունվարի 18-ին Ստրասբուրգում ստորագրել է Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը ընդդեմ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանիքում բռնության, որն ավելի հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով: Համաձայնագրի ստորագրումը հանրության կողմից ոչ միանշանակ էր ընդունվել, քանի որ կոնվենցիայի որոշ դրույթներ, մի շարք փորձագետների կարծիքով, ոչ միայն ուղղված են հայկական ավանդույթների եւ արժեքների կործանմանը, այլեւ հակասում են երկրի Սահմանադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել