Հուլիսի 11-ի կեսօրին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մալաթիայի քրեական հետախույզները Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսի վերջերին գողացել է Անդրանիկի փողոցի մի շենքի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելին:
Նախապատրաստվում են նյութեր: