News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Աղբյուր Սերոբ 11/2 հասցե Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների ահազանգի հիման վրա: Այս կապակցությամբ ՄԻՊ-ը հայտարարություն է  տարածել:

«Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երեւանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։

Ըստ ահազանգի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ոստիկանության հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ուղիղ եթերով հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները անօրինական գործողություններ են իրականացնում Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում, փորձում են բացել բնակարանի դուռը, որտեղ 3 մանկահասակ երեխաներ կան:

Տպել
Ամենաշատ