News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասսամ նահանգում  ավելի քան 2.6 մլն մարդ ամպրոպային բնույթի անձրեւների պատճառով  առաջացած ջրհեղեղից հայտնվել է ջրածածկման գոտում,   11 մարդ մահացել է, հաղորդում է NDTV-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ասամ նահանգում ավելի քան 1.5 մլն մարդ հայտնվել է  ջրածածկման գոտում, 7 մարդ մահացել է:

Նահանգում իրավիճակը օրեցօր վատթարանում է: Տարերային աղետն արդեն անդրադարձել է նահանգի 33 շրջաններից 28-ին: Նահանգի գետերի, այդ թվում խոշոր Բրահմապուտրա գետի  ջրի մակարդակի բարձրացման պատճառով 3 հազար գյուղ հայտնվել է ջրի տակ:

Նահանգի գյուղատնտեսական հողերի ավելի քան 87 հազար հա-ն, այդ թվում այն շրջանները, որտեղ աճեցնում են հնդկական Ասամ թեյը, ջրածածկ է: Օդերեւութաբանները նորից հայտարարել են, որ անձրեւները կտեւեն եւս երկու օր:

Հաղորդվել է նաեւ, որ Կազիրանգա ազգային պարկի մեծ մասը, որտեղ բնակվում են անհետացման վտանգի տակ գտնվող միաեղջյուր ռնգեղջյուրները եւ այլ հազվագյուտ կենդանիներ, ջրի տակ է անցել:

Ասամ նահանգի ենթակառուցվածքին լուրջ վնաս է պատճառվել: Տեղում աշխատում են տարերային աղետների արձագանքնման ծառայության աշխատակիցները, որոնք զբաղվում են բնակիչների տարհանմամբ: Ջրհեղեղից վնասված կամուրջները եւ ողողված ճանապարհները դժվարացնում են փրկարարական գործողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ