News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հետաքրքրությունը կա Հայաստանում օդաչուների դպրոց բացելու, ինժեներների համար դպրոց բացելու եւ այդ հարցերով մենք բանակցում ենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Նա նշեց, որ ներդրողների հետ նաեւ բանակցում են նաեւ, որ ՀՀ-ում գործարան բացեն, որ օդանավի մասերն այստեղ արտադրեն ու վերանորոգեն. «Ինձ պարզ ասել են, որ եթե ստացվի, մենք խոսում ենք հազարից ավելի աշխատատեղերի մասին: Ես այս մասին շատ չեմ խոսել, որովհետեւ ես սիրում եմ, որ կոնկրետ արդյունք լինի, կոնկրետ թղթի վրա գրեն, որ այո, կգանք, բայց բանակցություններ հիմա վարում ենք»,-ասաց Ռեւոզյանը՝ հավելելով, որ ներդրողը Ռուսաստանից է: Տաթեւիկ ռեւազյանը չցանկացավ նշել ընկերության անունը, քան դեռ հստակ գրավոր պայմանավորվածություն չի կայացել:

Տպել
Ամենաշատ