News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շատ մեծ տարբերություն կա իմ մտածելակերպի եւ մեր ավիատորների մտածելակերպի միջեւ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ դա ներկայացնելով որպես իր աշխատանքի թերություններից մեկը:

«Շատ հաճախ հնչում է հարցը, որ Հայաստանում պետք է ստեղծել ազգային փոխարդող, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել: Շատերն ասում են, որ Տաթեւիկը ոչինչ չի արել, որ դա լինի: Նախ, նշեմ, որ դա մեր գործառույթը չի: Եթե մենք վերցնենք ու ազգային փոխադրող ստեղծենք, դա ճիշտ չի լինի, որովհետեւ մենք իրավունք չունենք մենք մեզ վերահսկել: Բայց, որ Տաթեւիկը բան չի արել, դա ճիշտ չէ:

Բոլորը, որ առաջարկ են ունեցել ՀՀ-ում ավիաընկերություն հիմնելու, ես բոլորին ընդունել եմ, շփվել եմ, կարողացել եմ իմ կապերի միջոցով պոտենցիալ ներդրողների հետ ծանոթացնել: Միակ սահմանափակումը, որ եղել է մի քանի հոգու նկատմամբ, այն է, որ շատ թույլ առաջարկով են եկել»,-ասաց նա:

Տաթեւիկ Ռեւազյանը թերություն համարեց նաեւ այն, որ չունի մամուլի քարտուղար, քանի որ կոմիտեն ներառված է նախարարության կազմում. «Մեզ մոտ մամուլի քարտուղարի հաստիքը փակվել է, իմ օգնականն է փորձում այդ հարցերով զբաղվել, դա շատ բարդ է»:

Տպել
Ամենաշատ