News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն Բին Իբրահիմ Ալ Համմադիի (Hussein Bin Ibrahim Al Hammadi) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառում երկու երկրների փորձի, ինչպես նաեւ համատեղ կրթական եւ գիտական ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մայիսին Երեւանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում կրթության բնագավառի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, կրթության բնագավառի մասնագետների եւ ուսանողների փոխանակման հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտումյանն անդրադարձավ Հայաստանում թվային օրակարգի եւ ստեղծագործ կրթության բնագավառում արձանագրված հաջողություններին՝ ԱՄԷ կրթության նախարարին, մասնավորապես, ներկայացնելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը:

Զրուցակիցներն արձանագրեցին, որ այս բնագավում երկու երկրների միջեւ առկա է զգալի ներուժ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության առավել խորացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ