News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում 3D հետիոտնային անցում է գծվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Հակոբ Կարապետյանը, մասնավորապես, գրել է.

«#ԱնվտանգԵրթեւեկություն

Երեւանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։

3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը։

Շնորհակալություն Հովսեփ Կուբատյանին՝ գիշերվա կեսին ֆոտո անելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ