News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

«Սառույցի եւ կրակի երգ» (A Song of Ice and Fire) ցիկլի հեղինակ Ջորջ Մարտինը թույլ չի իր տա իր ստեղծագործությունների էկրանիզացիայի՝ «Գահերի խաղը» (Game of Thrones)  հեռուստասերիալի երկրպագուներին  թելադրել, թե ինչպես ավարտել իր վեպերը:  Անգամ եթե ավարտը համընկի հեռուստասերիալի ավարտի հետ, Entertainment Weekly ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է գրողը:

«Գայթակղություն է առաջանում փոփոխություններ մտցնել [վերջին երկու գրքերում]», - ասել է Մարտինը՝ բացատրելով, որ նման գայթակղությունը կապված է չկրկնվելու ցանկության հետ:

«Սակայն այդպես անելը ճիշտ չի լինի, որովհետեւ ես կոնկրետ ավարտ եմ նախատեսում եւ ամեն ինչ ապարդյուն կլիի, եթե անսպասելի փոխվի սյուժետային հենքը այն պատճառով, որ ինչ-որ մեկն արդեն պատկերացրել է, թե ինչպես ամեն ինչ կավարտվի», - ասել է գրողը:

«Ուզում եմ գրել այնպիսի գիրք, որը մտադիր էի գրել: Երբ այն լույս տեսնի, կարող է դուր գալ կամ չգալ», - բացատրել է Մարտինը:

Նա խոստովանել է, որ թեթեւություն է զգում նրանից, որ «Գահերի խաղի» եզրափակչից հետո ոչ ոք իրեն չի ստիպում ավարտել հերթական վեպը մինչեւ սերիալի նոր եթերաշրջանի նկարահանումները:

«Մրցավազք այլեւս չկա: Շոուն ավարտվել է: Ես գրում եմ գիրք, որը կավարտվի այն ժամանակ, երբ կավարտվի», - եզրափակել է գրողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ