News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վանաձորում նախկին պաշտոնյաներից ոմանք փորձել են սեփականաշնորհել այն ամենը, ինչը հնարավոր է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լոռու մարզպետ Սերգեյ Ղուկասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի լոռեցիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեցօր բացահայտվում են նախկին մեծ ու փոքր տրամաչափի պաշտոններ զբաղեցրած տարբեր անձանց պատկանող նոր հողատարածքներ, որոնց տրամադրման հիմքերը միշտ չէ, որ պարզ են եւ օրինականության շրջանակներում, ես՝ որպես Լոռու մարզպետ, նախաձեռնել եմ այդ խնդրի համապարփակ ուսումնասիրության գործընթաց:

Համապատասխան մասնագետների ու իրավասու մարմինների հետ իրականացվելիք այս գործընթացով նախատեսում ենք վեր հանել ժամանակի ընթացքում ապօրինաբար, տարբեր ձեւակերպումներով նախկին կարկառուն պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին/հարազատներին հատկացված հողատարածքների հիմքերն ու դրանք ներկայացնել հանրությանը:

Վանաձորի մասով այս գործընթացը, կարծում եմ, վաղուց պետք է սկսված լիներ Վանաձորի համայնքապետի ու համայնքի ավագանու կողմից, որը, սակայն, չի արվել: Այս առումով խիստ բացասական եմ գնահատում վերջիններիս պասիվ, կրավորական կեցվածք ընդունելը, այն դեպքում, երբ օտարված հողատարածքների թվում կան նաեւ հանրային նշանակություն ունեցող ու տասնամյակներով հանրությանը ծառայած տարածքներ:

Կլանային մտածելակերպով ու անձնական կամ խմբային շահով առաջնորդնելով նախկին պաշտոնյաներից ոմանք փորձել են սեփականաշնորհել այն ամենը, ինչը հնարավոր է, եւ նաեւ այն, ինչը ենթակա չէ սեփականաշնորհման:

Դրանց թվում են մարզպետարանի ետնամասում գտնվող Մոր ու մանկան զբոսայգու երկու կողմերում գտնվող տարածքները, որոնք 10 տարուց ավել է, պատկանում են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդուն՝ Աղասի Դարբինյանին, ով այժմ զբաղեցնում է Վարչական դատարանի նախագահի պաշտոնը եւ Արսեն Դարբինյանի ընտանիքին, ով տարիներ շարունակ զբաղեցրել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ