News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը չի աջակցի Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմական հարվածները, հաղորդում է Business Insider-ը:

Ելույթ ունենալով դեբատների ժամանակ՝ Ջոնսոնն ասել է, որ արեւմտյան վարչակազմները պետք է կենտրոնանան դիվանագիտական լուծումների վրա, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային զենք ստեղծել:

«Անկեղծ կլինեմ ձեզ հետ: Եթե դուք ասեք, որ Իրանի հետ պատերազմն այժմ խելամիտ տարբերակ է մեզ համար, ապա ես դրան չեմ հավատա: Դիվանագիտությունը պետք է ամենալավ միջոցը լինի: Եթե հարցնեք՝ կաջակցեմ արդյոք Իրանի դեմ ռազմական գործողությունները, ապա իմ պատասխանը բացասական կլինի»,- ասել է Ջոնսոնը:

Մյուս թեկնածուն՝ երկրի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը համաձայնել է Ջոնսոնի հետ՝ զգուշացնելով, որ տարածաշրջանում «պատահական պատերազմի» ռիսկ կա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ