News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հրավիրել են «Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանը մասնակցելու եւ Արսեն Թորոսյանի օգնականը զգուշացրել է, որ վերջինս այսօրվանից գտնվելու է արձակուրդում, ուստի, ցավոք չի կարողանա մասնակցել քննարկմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել լրագրող Ալինա Նիկողոսյանը։

«Ազգային ժողովում այսօր քննարկում է ընթացել «Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով, որից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է հետեւյալը.

«Ես այստեղ չեմ տեսնում երկու նախարարներին՝ առողջապահության նախարարին, բնապահպանության նախարարին, որոնց ուղարկվել է հրավեր։ Խնդիրը, որն այսօր քննարկում ենք, ուղղակիորեն վերաբերում է նրանց ղեկավարած ոլորտներին: Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն, սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ես հենց այսօր նամակով դիմելու եմ վարչապետին»:

Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ նախարարին հրավիրել են տվյալ նիստին մասնակցելու եւ Արսեն Թորոսյանի օգնականը զգուշացրել է, որ վերջինս այսօրվանից գտնվելու է արձակուրդում, ուստի, ցավոք չի կարողանա մասնակցել քննարկմանը։

Սակայն, ընձեռնված հնարավորությունը եւ բարձրացված հարցի կարեւորությունը գնահատելով՝ առաջարկվել է առողջապահության նախարարության անունից նիստին մասնակցի ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը, որն էլ այսօր ներկա է գտնվել քննարկմանը»,–գրել է նա։

Տպել
Ամենաշատ