News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ նրան արդյունավետ դիվանագիտական առաքելություն մաղթելով Հայաստանում:

Նշելով, որ հնագույն մշակույթի եւ քրիստոնեական արժեհամակարգի կրող հայ եւ իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ունեն դարերի պատմություն՝ Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը փոխշահավետ կապերն ամրապնդելու եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Դեսպան Պարեխան ասել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում ՝ նշելով, որ գործունեության ընթացքում գրեթե ամենուր հանդիպել է հայերի, որոնց հանդեպ ունի շատ ջերմ վերաբերմունք:

Նա ընդգծել է, որ իր գործունեությունը մասնավորապես ուղղված կլինի Հայաստանն ու Իսպանիան իրենց մշակույթով, պատմությամբ եւ ներդրումային հնարավորություններով փոխադարձորեն ավելի ճանաչելի դարձնելուն, ինչպես նաեւ գործարար կապերի, տարբեր ոլորտներում ակտիվ շփումների հաստատմանը նպաստելուն:

Զրուցակիցները հատկապես ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժը՝ նշելով, որ հայերն ու իսպանացիներն իրենց համար շատ բան կարող են բացահայտել Հայաստանում եւ Իսպանիայում: Հեռանկարային է համարվել նաեւ փոխգործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Նշենք, որ նախօրեին Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել