News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում իրանական անօդաչու թռչող սարք են խոցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անօդաչու թռչող սարքն ամիջապես ոչնչացվել է»,- ասել է նա՝ հավելելով, որ հետախուզական սարքը Հորմուզի նեղուցում գտնվել է ամերիկյան նավից գրեթե 900 մ հեռավորության վրա:

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը սպառնալիք է ներկայացրել ամերիկյան նավի համար: Թրամփը նաեւ այլ երկրներին կոչ է արել պաշտպանել իրենց նավերը:

Նշենք, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածությունն աճեց հունիսի 13-ին Օմանի ծոցում  Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերի վրա հարձակումից հետո: ԱՄՆ-ը դրանում մեղադրեց Իրանին եւ հայտարարեց, որ մտադիր է պաշտպանել տարածաշրջանում նավավարության ազատությունը:

Իրանը մեղադրանքներն անհիմն է համարում եւ նշում է, որ իրենք մտահոգված են տեղի ունեցածով:

Հունիսի վերջին Իրանը հայտնեց ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ նշելով, որ այն խախտել էր Իրանի օդային տարածքը, սակայն ԱՄՆ-ում հերքում են օդային տարածքի խախտումը:

Դրանից հետո ԱՄՆ-ը սկսեց պատասխան պատրաստել Իրանի գործողություններին: Թրամփը Twitter-ում գրեց, որ Իրանի դեմ հարվածը կանխել է ծրագրված հարվածից 10 րոպե առաջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ