News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Օրեր առաջ Իջեւանում ոստիկանների եւ անտառահատների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, հուսով եմ, իշխանությունների համար սառը ցնցուղ է եղել, ու առաջին դեմքի մակարդակով հասկացել են՝ շուրջ մեկ տարի կուտակված մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերից փողոց է դուրս եկել:

«Ոստիկանը մերն է» վանկարկումներով ճանապարհ փակողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքում նույն ոստիկանների վրա քարեր էին նետել: Ոստիկաններն էլ, լավագույն ավանդույթներին հավատարիմ, գիշերով քնած տեղից հանել էին ցույցի մասնակից երիտասարդներին ու, ծնողների, երեխաների, կնոջ աչքի առջեւ բռնի ուժ գործադրելով, տարել անհայտ ուղղությամբ: Տուժել էին թե՛ ծառերի հատումն օրինականացնել պահանջողները, թե՛ հասարակական կարգը հսկողները:

Պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, մերձիշխանական քաղաքագետները, փորձագետներն ու վարձու ֆեյքերը լծված էին ցուցարարներին դատապարտելու ու պախարակելու սուրբ գործին, այնինչ հիմնական մեղավորը հենց իշխանական բուրգի ամենավերին էշելոններում կանգնածներն են, որ կառավարման ղեկը ստանձնելուց հետո երբեւէ, անգամ հարեւանցի հորդորով համերաշխության ու հանդուրժողականության կոչով հանդես չեն եկել:

Դեռ մի բան էլ, վարչապետի մակարդակով, սպառնացել են փռել ասֆալտներին ու ծնոտներին խփել: Ի՞նչ պետք է անեին իջեւանցիները, հլու-հնազանդ ենթարկվեի՞ն ոստիկանների պահանջներին (այն ոստիկանների, որոնց նկատմամբ ոտնձգություն կատարած անձինք անպատիժ մնացին), թե՞ սիրո եւ համերաշխության մթնոլորտի վսեմ գաղափարը սրտներում եւ հանուն պետության շահի՝ ծառահատմանն այլընտրանք գտնեին ու արտագաղթեին երկրից: Չէ՞ որ անտառն իրենցն է, կուզեն կհատեն, կուզեն չեն հատի. բանաձեւումն անձամբ Նիկոլ Փաշինյանն է տվել՝ «իրենց դուռն է, ուզում են, խփում են» արտահայտությամբ: Ցանկացած բռնություն դատապարտելի է, առավել քան անընդունելի ու մերժելի է բռնությունն արդարացնելը՝ հանուն հասարակության սիրտը չկոտրելու, իսկ իջեւանյան դեպքերը հենց այդ ամենի համալիր պոռթկումն էին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ