News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեուլում տղամարդը հրկիզել է իրեն Ճապոնիայի դեսպանության մոտ, տեղեկացնում է AP-ը։

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ 70 տարեկան տղամարդը հրդեհել է մեքենան, որը կայանել էր Ճապոնիայի դեսպանության շենքի առջեւ։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ Կիմ ազգանունով տղամարդը ողջ է մնացել եւ հասցվել է հիվանդանոց, բայց անգիտակից վիճակում է։

Նրա գործողությունների դրդապատճառն առայժմ հայտնի չէ։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ տղամարդու մեքենայում հայտնաբերվել են դյուրավառ նյութեր։ Նրանք ասել են, որ քննում են մեքենան եւ տեսահսկման սարքերը եւ զրուցում շենքի պաշտոնյաների հետ։

Ինքնահրկիզումը տեղի է ունեցել Սեուլի եւ Տոկիոյի հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, քանի որ Ճապոնիան վերջերս խստացրել է որոշ բարձրտեխնոլոգիական նյութերի արտահանման վերահսկողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ