News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հուլիսի 19-ին հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարեւորվեց կրոնական ազատության սահմանափակման եւ կրոնի եւ հավատքի հիման վրա բռնության կամ խտրականության դրսեւորումների դեմ միջազգային հանրության կողմից միասնական ջանքերի գործադրումը:

Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու եւ խորացնելու համագործակցությունը Ամերիկյան պետությունների կազմակերպության եւ նրա անդամ երկրների հետ՝ այս համատեքստում ընդգծելով կառույցի՝ որպես կապող օղակի դերը։ Երկուստեք կարեւորվեց միջազգային կազմակերպությունների բազմակողմ հարթակների ներդրումը համաշխարհային հնչեղություն ունեցող խնդիրների՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության, զարգացման օրակարգի առաջմղման եւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։

Կողմերը անդրադարձան նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք արդիական խնդիրներին եւ զարգացումներին՝ առանձնահատուկ կարեւորելով բացառապես խաղաղ միջոցներով առկա հակամարտությունների կարգավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ