News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NASA-ն ԱՄՆ-ում կիրականացնի նոր Orion տիեզերանավով Space Launch System (SLS) ծանր հրթիռի փորձնական թռիչքը Լուսնի շուրջ Artemis ծրագրի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով վարչության հայտարարությանը:

«Artemis 1-ը կուղարկի Լուսնի շուրջ NASA Orion տիեզերանավն ու SLS հրթիռը համակարգը փորձարկելու համար»,-նշվում է փաստաթղթում: NASA-ում չեն հայտնել փորձնական թռիչքի ժամկետները:

Շաբաթ Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանի Քենեդիի անվան տիեզերակայանում իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ նոր Orion տիեզերանավի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են եւ այն կարող է սկսել նախապատրաստական աշխատանքներն առաջին պատմական թռիչքի համար: Տիեզերանավը ստեղծվել է Եվրոպական տիեզերական գործակալության (ЕКА) մասնակցությամբ: NASA-ում պարզաբանել են, որ վերջերս մասնագետներն ավարտել են Orion մոդուլի համալրումն անհրաժեշտ սարքերով:

2028 թվականին NASA-ն ծրագրում է ապահովել Լուսնի վրա մարդու մշտական ներկայությունը գիտական հետազոտություններն ու բացահայտումները շարունակելու, նոր տեխնոլոգիաներ ցուցադրելու եւ դեպի Մարս ապագա առաքելությունների հիմքը հաստատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ