News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 17
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ ծանրացնող հանգամանքներով հարձակման կասկածանքով ձերբակալվել է երիտասարդ կին մեկ ուրիշ կնոջ վրա հարձակվելում համար, որը հրաժարվել էր կիսվել իր պիցայով, հաղորդում է Fox News-ը:

Շրջանի շերիֆ Սենտ-Ջոնի գրասենյակը հաղորդել է, որ 22-ամյա Դերիկա Քուքսն ազատ է արձակվել 1500 դոլարի չափով գրավի դիմաց եւ մեղադրվում է առանց սպանության միտման կյանքի համար վտանգավոր զենքով հարձակման մեջ:

Ոստիկանությունում հայտնել են, որ կինը զայրացել էր, երբ պիցայով կիսվելու նրա խնդրանքը մերժվել էր: Նա սպառնացել էր կնոջը. «Ես կսպանեմ քեզ» եւ դանակով հարձակվել նրա վրա:

Կատաղած Քուքսից դանակը վերցրել էր պատահական անցորդը, սակայն այնուհետեւ նա գտել էր մեկ ուրիշ դանակ:

Ընդ որում՝ նշվում է, որ Քուքսն ինքը գրեթե ոչինչ չի հիշում տեղի ունեցածի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ