News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը այսօր՝ հուլիսի 23-ին, այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ, հասկանալու, թե ինչով են պայմանավորված կուտակումները, որի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ստացվում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Բագրատաշենի մաքսակետի հերթերին և լուսանկարներ հրապարակել:

Տեղում պատգամավորներին ներկայացրեցին իրավիճակը՝ նշելով, որ օրինակ, տուրիստների 30 հոգանոց խումբը անցակետով անցնելը տեւում է 20 րոպե:

Ինչ վերաբերում է ավտոմեքենա ներկրողներին, նշվեց, որ օրական ավելի քան 600 ավտոմեքենա է մտնում Հայաստան: Նրանց սպասարկում են 4-5 տեսուչներ:

Միքայել մելքումյանն ասաց, որ խնդրի լուծումը տեսուչների թիվը 6-7-ով ավելացնելու մեջ է: «Հոսքուղիների թիվը 6-ն է եւ այդ առումով խնդիր չկա: Ես անպայման վերադառնալիս դրանով կզբաղվեմ, ՊԵԿ նախագահին էլ կգրեմ, որ անպայման առնվազն պիկ ժամերին աշխատողների քանակն ավելացվի»:

Մաքսատան տեսուչները նշեցին, որ յուրաքանչյուր մեքենայի համար պահանջվում է մոտ 15 րոպե, եթե ամեն թրեյլերի վրա 10-15 մեքենա է, ապա ամբողջը անցնելու համար պետք կլինի 100-150 րոպե:

Միքայել Մելքումյանը նշեց, որ այս տարի ներկրվող մեքենաների գրեթե կրկնակի աճ է գրանցվել. «Եթե այսպես շարունակվի, այս տարի ներկրվող մեքենաների թիվը կարող է հատել 140 հազարը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ