News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հուլիսի 13-ին, ժամը 12-ին, մի ՍՊԸ տնօրեն բանավոր հաղորդում էր տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Արտաշատի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող ՍՊԸ պահեստի տանիքի մետաղյա թիթեղը բացել, մտել են ներս եւ գողացել 26 արկղ թունաքիմիկատ՝ պատճառելով ավելի քան մեկ միլիոն դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված գողությունը կատարել են Արտաշատի բնակիչներ 16-ամյա մի պատանի եւ 26-ամյա երիտասարդ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ երկուսն էլ ինքանակամ բաժին են ներկայացել եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ մայիս-հուլիս ամիսներին, նույն պահեստում բեռնաթափման աշխատանքներ կատարելիս, տարբեր օրերի երիտասարդն ութ անգամ գողացել է թունաքիմիկատի 18 արկղ, հունիսի սկզբներին պահեստի տանիքի մետաղյա թիթեղը բացել ու գողացել է երկու արկղ, նույն պատանու հետ նախնական համաձայնության գալով՝ տարբեր օրերի գողացել են եւս 22 արկղ թունաքիմիկատ՝ ՍՊԸ-ին պատճառելով մոտ 770 հազար դրամի վնաս:

ՍՊԸ տնօրենը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ տեղյակ չի եղել գողությունների մասին:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ