News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի աշխատողների մասշտաբային գործադուլ է սկսվել Իտալիայում։ Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել է Corriere della Sera թերթը, ժամը 09.00-ից կանգնել են շրջանային գնացքները Ապենինների տարածքում։

«Գնացքների երթեւեկությունը շրջանային երթուղիներով չի երաշխավորվում։ Հնարավոր է, ինչ-որ երթուղիներ աշխատեն, ամեն բան կախված է նրանից, թե ով կմասնակցի գործադուլին»,- ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Իտալիայի պետական երկաթուղու Trenitalia ընկերության ներկայացուցիչը։

Չորս ժամով աշխատանքը դադարեցնելու մասին հայտարարել են նաեւ ավտոբուսների վարորդները, մետրոյի եւ տրամվայների վագոնավարները։ Հռոմում գործադուլը կտեւի ժամը 12.30-ից մինչեւ 16.30-ը։

Գործադուլը, որը հայտարարել են խոշոր արհմիությունները ի նշան բողոքի ընդդեմ աշխատանքի պայմանների, կանդրադառնա ոչ միայն ուղեւորների, այլ նաեւ բեռնափոխադրող տևանսպորտի, ինչպես նաեւ ծովային փոխադրումների վրա, նշում է թերթը։ Ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարարությանը առայժմ չի հաջողվել համաձայնության հասնել ոլորտի ներկայացուցիչների հետ եւ կանխել բողոքի ակցիան։

Հուլիսի 26-ին գործադուլի մասին հայտարարել են Alitalia ավիաընկերության օդաչուներն ու ուղեկցորդները։ Բայց 24 ժամ գործադուլ անելու նախնական մտադրությունը սահմանափակվել է ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարարության հատուկ կարգադրությամբ, որը որոշել է, որ գործադուլը կարող է տեւել ոչ ավելի, քան չորս ժամ։ Սպասվում է, որ չվացուցակը կփոխվի, իսկ որոշ չվերթեր կչեղարկվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ