News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի հոսպիտալացվել է Բեժի Քաիդ աս Սեբսին, որն իրեն թույլ է զգացել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Reuters-ին։

Նրա տվյալներով՝ պետության 92-ամյա ղեկավարին տեղավորել են զինվորական հոսպիտալում։ Նրա վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Հունիսի վերջին աս Սեբսին արդեն ժամանակավորապես հոսպիտալացվել էր ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով։ Այդ ժամանակ հոսպիտալում նա մնացել է մի քանի օր։

Աս Սեբսին Թունիսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ