News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ պետական բյուջեի հավելվածներից մեկում կատարել վերաբաշխում եւ Ջրային կոմիտեին հատկացված 450,7 մլն դրամ:

Հարցը ներկայացրեց Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով, «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը եւ այլ գույքը 2017թ. հունվարի 1-ից 15-ամյա Վարձակալության պայմանագրով տրվել է  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին: Պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ է կատարվել, որի վերաբերյալ  2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքվել է N 8  համաձայնագիրը, համաձայն որի՝ կողմերը ընդունել եւ համաձայնել են, որ սակագնի բարձրացման հետաձգման (բաժանորդների համար չկիրառման) արդյունքում Վարձակալի եկամտի կորստի (չստացված եկամտի եւ ֆինանսական միջոցների) չափով պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով նախատեսված Վարձակալի ներդրումային պարտավորությունները նվազեցվում են 2019 թվականին եւ տեղափոխվում են 2025 թվական:

Վարձատուն պարտավորվում է ֆինանսավորել առնվազն նվազեցված չափին համապատասխանող ՊԿԱԾ-ի մասը եւ իրականացնել Վարձակալի կողմից Համաձայնագրին կից հավելվածում ներկայացված 12 օբյեկտների գծով կապիտալ աշխատանքները, ընդ որում ՝ մինչեւ 2019 թվականի ավարտը:

Համաձայնագրի հավելվածում ներկայացված 10 օբյեկտների գծով կապիտալ աշխատանքների գումարը, ըստ դրական փորձագիտական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 655,536.4 հազար դրամ:

Շինարարության եւ կապիտալ վերանորոգման աշխատանքների գումարը կազմում է 642,192.9 հազար դրամ, որի նկատմամբ հաշվարկված տեխնիկական հսկողության համար՝ 10,002.0 հազար դրամ, հեղինակային հսկողության համար՝ 3,341.5 հազար դրամ: Շինարարության եւ կապիտալ աշխատանքների համար կայացած մրցույթի ընթացքում մասնակիցների կողմից առաջարկված գների արդյունքում 642,192.9 հազար դրամ գումարը նվազել է՝ կազմելով 437,366.4 հազար դրամ: Տեխնիկական եւ հեղինակային հսկողության համար մրցութային գործընթացը ընթացքի մեջ է:

ՀՀ-ում ջրամատակարարման համակարգերը հիմնականում կառուցվել են նախորդ դարի 70-80 ական թվականներին, գտնվում են քայքայված վիճակում, վթարները հնարավոր չէ վերացնել, եւ բնակիչներին պատշաճ ջրամատակարարում ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի, համաձայն վերը նշված Վարձակալության պայմանագրի, իրականացվեն կապիտալ բնույթի հիմնանորոգման աշխատանքներ: Նախատեսվող նոր, փոքր քլորակայանների կառուցումով եւ լոկալ՝ այլընտրանքային էլ․էներգիայի սնուցման ապահովմամբ, հնարավոր կլինի մոնտաժել նորմատիվային պահանջներով խմելու ջրի քլորացման  սարքավորումներ։

Վերը նշված պայմանագրի N8 համաձայնագրով ստանձնած ներդրումների իրականացման պարտավորությունների կատարում: Մատակարարվող խմելու ջրի որակի բարելավում, ջրամատակարարման շարունակականության ապահովում, ջրաքանակի հաշվառման հստակեցում, ապօրինի միացումների վերացում, ջրամատակարարման ցանցի հուսալիության բարձրացում, ջրակորուստների նվազեցում, մի քանի համայնքների քլորացումը կիրականացվի մի տեղից, որը կբացառի ամեն մի համայնքում բազմաթիվ քլորակայաններ կառուցելու ծախսերը:

Սուեն Պապիկյանը նշեց, որ կառավարությանը համաձայնության է եկել «Վեոլիա ջուր» ընկերության հետ, որ Հայաստանն իր հերթին մեծ քանակությամբ ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ է կատարելու եւ սա այդ քայլերից մեկն է:

 

Տպել
Ամենաշատ