News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին, ժամը 21:43-ին տեղեկություն էր ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 25-ին, ժամը 09:32-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների եւ կինոլոգների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սակրավորների ու կինոլոգների խմբերը:

Պարզվել է, որ Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում՝ չշահագործվող երկհարկանի շինությունում (1500 քմ), անհրաժեշտ է իրականացնել տեղազննման աշխատանքներ:

Սակրավորները, կինոլոգները եւ ոստիկանության աշխատակիցները շինությունում հայտնաբերել են ականանետի արկ (62 մմ), 223 ինքնաշեն պայթուցիչ եւ 4 տարրա (գունավոր եւ պինդ նյութով): Հայտնաբերված ռազմամթերքը հանձնվել է ՊՆ սակրավորներին:

Տպել
Ամենաշատ