Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 25-ին, ժամը 20:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 18-րդ փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:37-ին, մարվել՝ 20:56-ին:
Ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր և գործիքներ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: