News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ուրբաթ առավոտյան Վորոխ-Աքսայ սահմանամերձ տարածքում հանդիպել են տեղի բնակիչների հետ եւ նրանց խաղաղության ու հանգստության կոչ արել՝ հարգելով բարիդրացիության ավանդույթները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությանը։

Երկուշաբթի տեղի էր ունեցել բախում հրազենի օգտագործմամբ Ղրղզստանի եւ Տաջիկստանի քաղաքացիների միջեւ։ Տաջիկական կողմի տվյալներով՝ տուժել է ավելի քան 20 մարդ, մեկը զոհվել է։

«Էմոմալի Ռահմոնը եւ Սոորոնբայ Ժեենբեկովը իրենց զրույցի ընթացքում շեշտադրել են իրենց ուշադրությունը սահմանամերձ մարզերի համագործակցության զարգացման վրա՝ ուղղված բարիդրացիության եւ Ղրղզստանի ու Տաջիկստանի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- ասել են մամուլի ծառայությունում։

Նախագահների զրույցից հետո դուրս են եկել Աքսայի եւ Վորուխի երկուական բնակիչներ, որոնք խոսել են իրենց հարեւանների հետ լավ փոխհարաբերությունների մասին, երկու գյուղերի բնակիչները խոստացել են, որ այլեւս կոնֆլիկտներ չեն լինի։

Մամուլի ծառայության տվյալներով՝ ներկայում երկու երկրների նախագահները  բանակցում են  Իսֆարայում ընդլայնված ձեւաչափով, Իսֆարա քաղաքի «Օրիյոն» համալիրում։

Այնուհետեւ բանակցությունները կշարունակվեն Չոլպոն-Ատե քաղաքում, որը գտնվում է Իսիկ-կուլ լճի ափին, որտեղ կամփոփվեն Իսֆարայի հանդիպման արդյունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ