News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Քննարկումները Հայաստանի 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ձեւավորման թեմայի շուրջ դեռ շարունակվում են։ Այս մասին «Հակակոռուպցիոն ռազմավարություն 2019-2022. նախագիծ, գնահատականներ եւ անհանգստություններ» թեմայով քննարկումների ընթացքում հուլիսի 26-ին Երեւանում ասել է Հայաստանի արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության զարգացման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։

Նրա խոսքով՝ այդ քննարկումները շարունակվում են ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։ «Պետք է նշել, որ հասարակական կազմակերպությունները եւ այլ կառույցներ բավական բարձր ակտիվություն են ցուցաբերել։ Մեր առաջարկած ռազմավարությունը, իմ կարծիքով, աննախադեպ է, համենայնդեպս, մասնակիցների թվաքանակի տեսակետից»,- ասել է Գալստյանը։ Նա նշել է, որ առաջարկների զգալի մասը, որոնք արվել են ինչպես հասարակայնության, այնպես էլ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, ընդունվել ու մտցվել են հակակոռուպցիոն ռազմավարության ձեւավորման նոր փաստաթղթում։

Նշենք, որ մինչ այդ Հայաստանի արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել հասարակության պահանջով  լրամշակված կառավարության «Հայաստանի 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի հաստատման մասին» նախագիծը։ Ռազմավարությամբ, մասնավորապես, կանխորոշվում են հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությունները առաջիկա տարիներին, ինչպես նաեւ հակաոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը։ Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխումը, կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումը եւ հակակոռուպցիոն գիտելիքներն ու տեղեկացվածությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ