News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ընդհատել իր արձակուրդը ֆորտ Բրեգանսոն նստավայրում Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Քաիդ աս-Սեբսիի հուղարկավորությանը մասնակցելու համար, որը նախատեսված է շաբաթ: Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, ուրբաթ հաղորդել է BFM հեռուստաալիքը:

Բեժի Քաիդ աս-Սեբսին հինգշաբթի մահացել էր 92 տարեկանում: Հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 27-ին: Հանրապետության վարչապետ Յուսեֆ Շահեդը 7-օրյա սուգ էր հայտարարել պետության ղեկավարի մահվան կապակցությամբ:

Նախագահի որդու՝ Հաֆեզ Քաիդ աս-Սեբսիի խոսքով՝ հոր մահվան պատճառը սննդային թունավորման հետեւանքներն են եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնը ամառային արձակուրդին կնոջ հետ այցելել էր ֆորտ Բրեգանսոն նախագահական նստավայր: Ֆրանսիայի նախագահի արձակուրդի տեւողության մասին չի հաղորդվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ