News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիար Էրլունի հետ հանդիպել է  «Հյուիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

«Մենք շահագրգռված ենք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությամբ եւ մեզ համար էական նշանակություն ունի երկուստեք պայմանագրային կետերի պատշաճ կատարումը, աշխատանքների ՝ որակյալ եւ ըստ ժամանակացույցի իրականացումը»,-նշել է նախարարը, վստահություն հայտնելով, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա համագործակցությունը դրական երաշխիքներ են տալիս ընթացիկ հարցերն արդյունավետ եւ արագ լուծելու համար:

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են «Հյուիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ժամանակացույցին եւ համապատասխան կարգավորումներին վերաբերող հարցեր:

Չինաստանի դեսպան Թիար Էրլունին իր հերթին կարեւորել է ՀՀ ՏԿԵ նախարարության հետ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման եւ ընդլայնման հնարավորությունները եւ տեղեկացրել, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ընթացիկ հարցերի արագ լուծման ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ այս հանդիպումը եւս խթան կհանդիսանա աշխատանքներին նոր տեմպ հաղորդելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ