
Ալեքսեյ Նավալնիին դուրս են գրել հիվանդանոցից, «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել են Վինոգրադովի անվան 64-րդ քաղաքային հիվանդանոցի տեղեկատու բաժնից:
«Այո, դուրս են գրել, մեզ մոտ դուրս են գրվում մեկից մինչեւ երեքը», - ասել է ադմինիստրատորը:
Ավելի վաղ Նավալնիին տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունք, նրա վիճակը բավարար էր գնահատվում:
Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը 30 օրով վարչական կալանքի էր ենթարկել Նավալնիին, նրան հանրահավքի անցկացման կարգի կրկնակի խախտման մեղադրանք է ներկայացվել: