News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանը կդառնա Լեռնային Ղարաբաղում արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման երաշխավորը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝  հաստատելով օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի թեզերից մեկը:

Ի պատասխան այն հարցին, թե Հայաստանը կոնկրետ ինչպես է մտադիր դա իրականացնել, Գրիգորյանը նշեց, որ հիմա Արցախում քննարկվում է նոր ԸՕ-ն, եւ Հայաստանը նպաստել է նախագծի մեջ առավելագույն ժողովրդավարական մեխանիզմների ներդրմանը: Հարցին այն մասին՝ մտավախություններ չկա՞ն, որ նախընտրական շրջանում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց, որ ընտրությունների հետ կապված լարվածություն չի սպասվում: «Արցախի բնակիչները կորոշեն, թե ով կընտրվի նախագահ եւ ով կմտնի խորհրդարան»,- հայտարարեց Գրիգորյանը:

ԱԽ ղեկավարին հիշեցրին իր ղարաբաղյան ծագումը եւ հետաքրքրվեցին ընտրություններին նրա հնարավոր մասնակցությամբ: Արմեն Գրիգորյանն ի պատասխան հայտնեց, որ հաշվառված է Հայաստանում, ուստի ոչ մի կերպ չի կարող ընտրություններին մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ