News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում 2011 թվականի մարտի վերջին կիրակի օրը՝ մարտի 27-ին, ժամը 2:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 մեկ ժամ առաջ: NEWS.am-ին  այս մասին հայտնում են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այս փոփոխությունը կատարվում է Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին ՀՀ օրենքի համաձայն:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանում ձմեռային եւ ամառային ժամերի անցում կատարելու կարգի վերացման մասին։ Ռուսները ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ չեն տա արդեն 2011 թվականի աշնանից։ Հավանական է, որ այս տարվա մարտի 27-ին Ռուսաստանը ժամացույցի սլաքներն առաջ կտանի վերջին անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ